Համաձայնության չեն գալիս մանր դետալների շուրջ. Առավոտ
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների գերխնդիրն այսօր (այնամասշտաբ պատերազմը կանխելն է: Սա պարզ է: Բայց ընդունենք, թե միջնորդներին հաջողվում է հարաբերական անդորր հաստատել [թեեւ Ադրբեջանի կողմից սադրանքները, լարվածության նոր ալիքները երբեք չարժե բացառել, ավելին՝ Ադրբեջանի միակ հույսը այդօրինակ մեթոդներով միջնորդ երկրներին շարունակաբար շանտաժի ենթարկելն է], ի՞նչ են քննարկելու կողմերը բանակցությունների սեղանի շուրջ:
Մադրիդյան սկզբունքները շարունակո՞ւմ են բանակցությունների սեղանին մնալ, դրանք որքա՞ն են մշակվել, վերամշակվել, փոխվել ու փոփոխվել, ու դրանք այսօր համահո՞ւնչ են ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի պատկերացումներին:
Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ադրբեջանն առհասարակ խաղաղ բանակցություններում փոխզիջումներով խնդրի կարգավորումը պարզապես մերժվում է: Առհասարակ որեւէ մեկը գիտի՞, թե ինչ զիջման է պատրաստ պաշտոնական Բաքուն: Երկու տասնամյակից ավելի պաշտոնական Բաքուն բացառապես մեկ բան է կրկնում՝ «պատրաստ ենք Ղարաբաղին տալ բարձր ինքնավարություն»: Ու թերեւս միակ զիջումը, կարելի է ենթադրել, Ադրբեջանի կողմից չպատերազմելու խոստումը կարող է լինել [եթե, իհարկե, լինի այդպիսին), որի վրա էլ հիմնվել չի կարելի: Այսինքն՝ Բաքվի դիրքորոշումն առհասարակ բանակցային գործընթացում կարգավորման փիլիսոփայության սահմաններից դուրս է:
Միեւնույն ժամանակ, սակայն, որքան էլ ստեղծված իրավիճակը փակուղային է ԼՂ խնդրի կարգավորման համար, այնուամենայնիվ հայկական կողմին ձեռնտու է՝ նոր մոտեցումներ առաջ քաշելու տեսանկյունից՝ Բաքվի ապակառուցողական կեցվածքի հետեւանքով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրշանային վերջին այցից առաջ ուշագրավ էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, որոնք էլ իրենց հերթին փաստեցին բանակցային գործընթացի փակուղային իրավիճակը: Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում համաձայնեցված են ընդհանուր սկզբունքները, սակայն համաձայնեցված չեն մանր, բայց շատ կարեւոր եւ զգայուն դետալները՛ նշեց նա՝ մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացից. «Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ պայմանավորվածությունները՝ տարբեր ձեւաչափերով, բազմիցս շատ մոտ էին հանգուցալուծմանը, բայց առաջանում էր անվստահության բնազդ մեկ՝ մի կողմի, մեկ՝ մյուս կողմի մոտ… Սակայն պետք է շարունակել աշխատանբները»:
Ռուսաստանի արտգործնախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել հանգուցալուծման հասնելու ճանապարհը: «Կա սկզբունքների մի փաթեթ, որոնք ընդհանուր առմամբ բոլորի կողմից համաձայնեցված են, սակայն սատանան դետալների մեջ է՝ ինչպես շարժվել առաջ դեպի այդ հանգուցալուծումը, ինչ ճանապարհով: Դրանք արտաքուստ մանր դետալներ են, սակայն շատ բարդ, զգայուն, այդ թվում նաեւ՝ ներքաղաքական զարգացումների առումով զգայուն»,- ասել էր Լավրովը: «Կողմերը հիմնականում չհերքելով հենքը՝ տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը»,- հավելել էր նա:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: