29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը պրծնում է մեր աչքի առաջ

Ազատամարտիկ, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանն իրատեսական չի համարում Կառավարության` 2017-2022 թվականների ծրագիրը: «Որևէ նորմալ եվրոպական պետությունում 5 տոկոս տնտեսական աճը կարող է նորմալ լինել, բայց Հայաստանի հանրապետությունն այսօրվա վիճակով եթե 8-12 տոկոս տնտեսական աճ չապահովեց տարեկան, սա նշանակում է, որ Հայաստանը կպրծնի: Հայաստանը պրծնում է մեր աչքի առաջ, հատնում է, տեսնում ենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` մատնանշելով արտագաղթի տեմպերը, օլիգարխիայի ամրապնդումը:

Սարգիս Հացպանյանն ընդգծեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ապահովում է ինչ-որ մարդկանց կեցությունը Հայաստանում: «Նրա եկած օրից համբերեցի մի քիչ, մի քանի ամիս, բայց հետո տեսա, որ ոչ մի բան չի արվում, ինչպես և նախկինում էր, չի երևում իր քայլերից, որ ցանկություն կա փոփոխությունների: Ժողովրդական լեզվով ասված` կոսմետիկ ռեմոնտ է արվում, բայց ամոթ է դա»:

Ազատամարտիկն ընդգծեց, որ երկրում աղքատությունը հասնում է 30 տոկոսի, դա պաշտոնական թվերն են, իրականում ավելի շատ է, նույնիսկ եթե 30 տոկոս էլ լիներ, ապա Կառավարության ծրագրում նշված 12 տոկոսային կետով աղքատության շեմի իջեցումը շատ քիչ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ