27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարգի հրավիրեք էս երիտասարդին. վեճ խորհրդարանում

Խորհրդարանում շարունակվում է Կառավարության 2017-22 թվականների գործունեության ծրագիրը, խմբակցության անունից ելույթով էր հանդես գալիս ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, երբ բանավեճ առաջացավ նիստերի դահլիճում։ Պատճառը Բաղդասարյանի ելույթի այն հատվածն էր, որը վերաբերում էր ծրագրի քննադատություններին․ «Այստեղ բավական հետաքրքիր էրոնիայիով, հեգնանքով խոսակցություններ եղան, ընդ որում նորաթուխ քաղաքական գործիչների կողմից, ակամայից հիշեցի երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի ելույթի պադյեզդի պատմությունը։

Խնդրում եմ՝ հեգնանքով խոսող քաղաքական գործիչները, որոնք փորձառու վարչապետի կամ կառավարության մասին խոսում են հեգնանքքով, հիշեն այդ պադյեզի պատմությունը»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Վահան Հովհանիսյանը, դիմելով Հրայր Թովմասյանին և Արմեն Աշոտյանին, ասել էր, որ եթե իշխող ՀՀԿ-ն չհովանավորի իրենց, ապա վերջիններիս դալաններում կծեծեն։ Այս խոսքերը վրդովվեցրին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որը մինչ այդ քննադատել էր Կառավարության ծրագիրը, և նա սկսկեց տեղից գոռգոռալ։ Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց՝ դու նորաթուխ չես, բավականին փորձառու ես։ Սակայն Փաշինյանը շարունակում էր գոռգոռալ՝ իմ մասին էդ տոնով չխոսաս, պադյեզդի մակարդակ ես ուզում, եկեք, գնանք, խոսենք․ «Նիկոլ քո մասին չի, ինչո՞ւ ես քո վրա վերցնում»,-ասաց Բաղդասարյանը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում էր խոսափողն անաջատած խոսել, Բաղդասարյանն ասաց․ «Լավ քո մասին ա,կարգի հրավիրեք էս երիտասարդին»։ «Երիտասարդը դու ես»,-պատասխանեց Փաշինյանը։ «Մեր մասին տենց չխոսես, շշով կտամ վապշե, պադյեզդի մակարդակ ես ուզում, արի գնանք խոսենք, ընենց կխոսեմ պադյեզդներում՝ աչքներդ կչռվի», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև Բաղդասարյանը շարունակեց իր ելույթը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ