25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր բարդություններ վարորդների համար. Հրապարակ

Ճանապարհային ոստիկա­նության որոշումը՝ հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում երթեւեկության առա­վելությունը հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին տալու մասին, բարդությունների առաջ է կանգնեցրել վարորդներին: Բանն այն է, որ այսուհետ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: Իսկ դա խցանումների պատճառ է դառ­նում հատկապես օրվա պիկ ժամե­րին:

Վարորդները դժգոհում են, որ Ամիրյան, Աբովյան կամ Տիգրան Մեծ փողոցներից հրապարակի «կոլցո» մուտք գործելն ահավոր բարդացել է, Ամիրյան փողոցից կամ Տիգրան Մեծից գալիս ժամերով սպասում են, որ շրջանաձեւ երթեւեկության մեջ գտնվողներից մեկը բարի կամք դրսեւորի, ճանապարհը զիջի՝ իրենք մտնեն: 

Արդյունքում կուտակումներ, խցանումներ են առաջանում: Պատկերը հատկապես «տպավորիչ» է դառնում օրվա պիկ ժամերին: Ի վերջո, ինչմւ պետք է զիջեն շրջանաձեւ երթեւեկության մեջ գտնվողները, եթե, նոր փոփոխությամբ, գլխավոր ճանապարհն իրենցն է: Բայց չեն էլ զիջում, կողքի փողոցներից մուտք գործողները լուսացույցն անցնում են ու մնում խաչմերուկում4 լուսացույցի եւ հրապարակի գորգի արանքում:

Ճանապարհային ոստիկանու­թյունը նման փոփոխության գնացել է «այս հատվածում տրանսպորտա­յին միջոցների հապաղումներից եւ կուտակումներից խուսափելու նպա­տակով»: Բայց, չնայած ՃՈ-ի ազնիվ նպատակին, այս ձեռնարկն էլ՝ ուղղ­ված երթեւեկության կարգավորմանը, ուզում էին լավ լիներ, ստացվեց՝ ինչ­պես միշտ: Բանն այն է, որ մեր ճանա­պարհային ոստիկանությունը մի բան ձեռնարկելուց առաջ դրա, այսպես կոչ­ված, «պաբոչնի» էֆեկտները հաշվի չի առնում, չի ուսումնասիրում արդյոք դա օգտակար է, թե կարող է ավելի բարդացնել իրավիճակը: Մեկ էլ կտես­նես՝ առանց խորը ուսումնասիրելու, մի որոշում կընդունեն, որը, ասենք, «երթեւեկության անվտանգության բարձրացման կամ երթեւեկությունը թեթեւացնելու համար է արվում»:

Հաջորդ օրվանից կսկսեն հենց այդ հատվածում շատանալ ավտովթար­ներն ու վտանգավոր իրավիճակները, խցանումները, կուտակումները: Իրա­կանում, ՃՈ-ն այս քայլով որոշել է ձերբազատվել սովետական շրջանից մնացած երթեւեկությունից ու առաջ­նորդվել միջազգային փորձով, երբ շր- ջանաձեւ երթեւեկության մեջ գտնվող­ներն առավելություն ունեն մյուսների նկատմամբ: Բայց դա պետք է անել խելամիտ ձեւով եւ հարակից այլ փո­փոխություններով, որ օգուտը վնասի չվերածվի: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ