27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախի ՊԲ-ն անցել է պատժիչ գործողությունների. Հայկական Ժամանակ

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին երկու օրերին հայկական կողմը խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ ականանետերից գնդակոծում է ադրբեջանական դիրքերը: Զոհերի կամ վիրավորների մասին Բաքուն լռում է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է նաեւ դիվերսիոն հարձակումների փորձերի մասին, նշելով որ դրանք ձախողվում են, նույնիսկ հայ դիվերսանտի գերեվարման մասին են հայտնում:

Շփման գծում վերջին օրերի իրադարձությունները կապված են հունիսի 16-ին եւ 17-ին Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմը խախտելու հետ, որի հետեւանքով 4 հայ զինծառայող զոհվեց, որոնցից երեքը հարավային ուղղությամբ, մեկը` հյուսիսում, ամենայն հավանականությամբ, դիպուկահար կրակոցից:

Ստեփանակերտն անմիջապես էլ հայտարարեց, որ պատասխան գործողությունները չեն ուշանա: 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելեց սահմանագիծ, որտեղ խորհրդակցության ժամանակ, ըստ ԶԼՄ-ների, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը որակեց ահաբեկչություն եւ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում եւ հայտարարեց, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու:

Հայկական զինուժի գործողությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի բարձրացրած աղմուկին այսօր արձագանքել են եւ Հայաստանի եւ Արցախի պաշտպանական գերատեսչությունները:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը առավոտյան ֆեյսբուքյան էջում գրառում արեց, ըստ որի «Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ, և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է»:

Արցախի ՊՆ-ն նույնպես հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում է, որ ադրբեջանական կողմի տեղեկությունները, թե կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ, և գերեվարվել մեկ հայ զինծառայող, ապատեղեկատվություն է:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս»,- ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ, որտեղ դիվերսիոն ներթափանցման եւ հայ զինծառայողի գերեվարման մասին ադրբեջանական կեղծ հայտարարությունը ներկայացվում է, որպես ցավոտ պատժիչ գործողություններից հետո ինքնամխիթարանքի խղճուկ փորձ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ