30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:

Շնորհավորելով տիկին Հիլիարդին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար նշանակվելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց եւ արդյունավետ գնահատեց գործակալության գործունեւությունը Հայաստանում: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանում քսանամյա գործունեության ընթացքում ԱՄՆ ՄԶԳ  ծրագրերը զարգացել են եւ զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվել  երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական  քաղաքականության եւ ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց  ԱՄՆ ՄԶԳ – ՀՀ ԱԺ համագարծակցությունը եւ կարեւորեց դրա շարունակականությունը` նշելով, որ իր կողմից կանի հնարավորը ծրագրին աջակցելու ուղղությամբ:

Քարեն Հիլիարդը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանի հետ փոխգործակցությունը այսուհետ եւս կլինի արդյունավետ եւ նշեց, որ իր նպատակն է ոչ միայն պահպանել առկա համագործակցության մակարդակը, այլ էլ ավելի զարգացնել ու խորացնել այն: Նա նշեց, որ ԱԺ-ի հետ իրականացվելու է փոխգործակցության քառամյա ծրագիր, որն ուղղված է լինելու խորհրդարանի կարողությունների հզորացմանը, մասնավորապես` մշտական հանձնաժողովների:

Հանդիպմանը քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր եւս:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ