27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ը չեն լռում.թեժ իրավիճակ դատարանում

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստը կրկին ընդմիջվել է: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորել է  ամբաստանյալներին հարգել դատարանին:

Այս հայտարարությունը բարկացրել է  ամբաստանյալներին:

«Եթե հարգեինք դատական մարմնին, այսօր այստեղ չէինք լինի, ստրուկի նման ծառայում եք»,- դատավորին դիմել է ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը:

Երբ Արտուշ Գաբրիելյանը նշել է , որ կողմերը հնարավորություն ունեն բացարկ հայտնել դատավորին, իրավիճակը ավելի է սրվել:

«Մենք բացարկ հայտնել ենք հանցավոր ռեժիմին, այդ բացարկը չի ընդունվել, սա պիտի ընդունվի, նոր հետո ասենք, թե դատավորին բացարկ հայտնում ենք, թե չէ: Հայ ժողովուրդը բացարկ հայտնել է ամբողջ համակարգին»,- ասել է ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը:

Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ դատարանը սանկցիա է  կիրառել  Եղիազարյանի նկատմամբ եւ 6 ժամով հեռացրել նիստերի դահլիճից:

Դատավորը մեկ ժամ ընդմիջում  է հայտարարել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ