20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ռուսների հետ պետք է խոսել վերջնագրի լեզվով.փորձագետ

«Հայաստանը կոշտ քաղաքականություն պետք է վարի  կապված Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հետ։ Հայկական կողմը լռում է, այնինչ ռուսների հետ պետք է խոսել վերջնագրի լեզվով։ Հայաստանը պետք է սովորի «ոչ» ասել Ռուսաստանին», – այսօր՝ հունիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ  Ռուբեն Մեհրաբյանը։

Ի պատասխան հարցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւս մեկ համանախագահ երկիր՝ Ֆրանսիան զենք է վաճառում Ադրբեջանին, նա ասաց, որ Ֆրանսիան պաշտոնապես պարտավորվել էր զենք չվաճառել հակամարտող կողմերին, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել։

«Նախ, Ֆրանսիան Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ։ Չմոռանանք, որ Ադրբեջանին մատակարարվող զենքի 90 տոկոսը ռուսական է»,-հավելեց Ռուբեն Մեհրաբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ