20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ռուսաստանը ոչնչացրել է Թուրքիայից ներկրված լոլիկը

Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Rosselhoznadzor) համապատասխան մարմինները ոչնչացրել են Թուրքիայից Կալինինգրադ քաղաք արտահանվելիք լոլիկները (196կգ):

Այդ մասին հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը: Rosselhoznadzor-ի հայտարարության մեջ ասվում է, որ  մինչև Կալինինգրադ հասնելը, Ռուսաստանի անցակետերից մեկում,  լոլիկների հետ կապված հետազոտություն է անցկացվել, որի ընթացքում լոլիկների մեջ հայտնաբերվել է մարդու առողջության համար վնասակար միջատ:

Չնայած, որ փաստաթղթերում նշված է եղել, որ լոլիկը ադրբեջանական է, այնուամենայնիվ, ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ բեռնատարի մեջ գտնվող լոլիկը թուրքական է:
Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով Rosselhoznadzor-աշխատակիցները որոշել են լոլիկի ներմուծված պաշարը ոչնչացնել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ