27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է եղել. նախարարը՝ Տուլայի վթարից (տեսանյութ)

Թե՛ ճանապարհաշինությունը, թե՛ տրանսպորտը Կառավարության ծրագրում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գերակա ուղղություններից են. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Վահան Մարտիրոսյանը: 

Հարցին, թե այդ ամենն իրականացնելու համար կարևոր է, թե ով է իրականացնողը, նախարարը պատասխանեց. «Ցանկացած ոլորտում էլ, իհարկե, անձից կախված է, բայց սա թիմային ու փուլային ծրագիր է, և ով էլ լինի ծրագրի մեջ, կարող է՝ անձից կախված փոփոխություն լինի, բայց ծրագիրը լավն է ու դրականը»:

Նախարարն ընդգծեց՝ մարդիկ միշտ լավից լավն են լինում. «Միշ մտածեք,որ վատ մարդ կա, բոլորն էլ լավ են, այլ հարց է, եթե որևէ մեկն իր պարտականությունը լավ չկատարի»:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք արդարացնում է իրեն դեպի Զվարթնոց օդանավակայան գնացող նոր երթուղին, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Ժողովրդի համար արդարացնում է, ֆինանսապես վստահ չեմ»: Նա հայտնեց, որ 80 հոգի է առաջին օրում օգտվել, մոտ 160 հոգի՝ արդեն չորրորդ օրը, ընթացքում կերևա, թե ինչքան կարդրացնի: Նա նշեց, որ պիլոտային ծրագրի հայտարումից հետո արդեն պարզ կլինի սրա ճակատագիրը: Գինն այս պահին 300 դրամ է, բայց փոփոխություն հնարավոր է:

Ինչ վերաբերում է ՌԴ գնացող աբտոբուսների հետ կապված վթարներին, ապա նախարարն ասաց, որ դա ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է եղել, հորդորեց բոլորին օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից: «Տեսչությունը հսկողություն է իրականացնում, մեր իրավասության մեջ չէ սամանի վրա ունենալ տրանսպորտային տեսչություն»:

Նրա տեղեկացմամբ՝ որոշներն էլ տուգանվել են:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ