27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային ժողովում Կառավարության ծրագիրն է ներկայացվում

 Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 21-ին, հրավիրված նիստին քննարկում է ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. ծրագիրը: ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ կառավարության արտահերթ նիստին, ըստ որի՝ առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները: Ծրագիրը հենվում է ՀՀ նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա:

Ինչպես ասված է ծրագրի տեսլականի մեջ, ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին: «ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրա»,-ասված է Կառավարության ծրագրի մեջ։

Նշենք, որ Կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով պետք է ներկայացնի իր ծրագիրը։ Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ` ծրագիրն ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում, և քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչև մեկ ժամ: Ներկայացված ծրագրի վերաբերյալ վարչապետին տրվում են հարցեր, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն՝ պատգամավորների և խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ: Մտքերի փոխանակությունից հետո վարչապետը կարող է հանդես գալ մինչև մեկ ժամ տևողությամբ եզրափակիչ ելույթով: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ