27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչն է մարդուն հեռացնում Աստծուց

Հպարտության առավել վտանգավոր հատկություններից մեկը դա մեր սրտի այն անկյուններին հասնելն է, որտեղ մի ժամանակ բնակվում էին այլ մեղքեր: Մենք Աստծո շնորհով սկսում ենք հաղթել այս կամ այն մեղքը, կամ սովորությունը, կամ կախվածությունը և շուտով սկսում ենք հիանալ սեփական վճռականությամբ, ուժով կամ մաքրությամբ, ասես մենք ինքնուրույն ենք հասել այդ ամենին:

Ք. Ս. Լյուիսը գրում է. «Սատանան սիրում է փոքրիկ բացթողման «ուղղումներ» անել՝ տալով ավելի մեծը»: Ինքնավստահությունը, որ վերապրում ենք մեղքին հաղթելուց հետո՝ կարող է ավելի հեռացնել մեզ Աստծուց, քան կարող էր անել մեղքը, որը մենք արդեն անցել ենք:
Եթե մենք պայքարում ենք որոշակի մեղքերի դեմ, բայց ողջունում հպարտությանը, մենք տանուլ կտանք հոգևոր պատերազմում: Բայց եթե մենք «խեղդում ենք» հպարտությունը, ամեն այլ մեղք կտուժի թթվածնի բացակայությունից:

Հպարտության պատերազմը քո դեմ
Հպարտությունը մեր ներսում մնում է այլ մեղքերից ավելի երկար մի պատճառով. մենք հաճախ չենք տեսնում, թե որքան այն իրականում թունավոր է և մահացու: Հպարտությունը «երանգավորում» է աշխարհի հանդեպ մեր ընկալումը և աշխարհը մեր շուրջը՝ պարուրելով իրականությունը թանձր մշուշով: Այն մեզ կենտրոնացած է պահում սեփական անձի վրա, այնպես որ՝ ունակ չլինենք ուրիշներին սիրելու:

Հպարտությունը ստելու է քեզ
Ք. Ս. Լյուիսը հպարտությունը «մեծ մեղք» է անվանում. «Հպարտ մարդը միշտ վերևից է նայում մարդկանց ու երևույթներին, և բնական է, քանի դեռ դու բարձրից ես նայում, դու չես կարողանում գլխից վեր տեսնել»: Հպարտությունը ենթագիտակցական մակարդակի վրա մեզ համոզում է, որ մենք Աստծուց կարևոր ենք, և մեր տեսակետն ավելի լավն է, քան Նրանը: Քո սիրտը, ավելի ճիշտ՝ հպարտությունը քո սրտում, քեզ համոզում է, թե դու ավելի մեծ ես կամ լավը, քան ամենագետ Աստված: Հպարտությունը մեր հայացքը կենտրոնացնում է սեփական անձի վրա, մշուշով պատում Աստվածային տեսիլքը մեր կյանքի համար: Այն ոչ միայն կուրացնում է մեզ՝ Նրա հետ հարաբերություններում, այլ սպանում Աստծուն փնտրելու մեր ձգտումը:

Հպարտությունը քեզ կվնասի
Հպարտությունը ոչ միայն մեզ կուրացնում և խաբում է, այլև վնասում՝ մեզ անարդյունավետ և անպտուղ դարձնելով:
Ք. Ս. Լյուիսը շարունակում է. «Հպարտությունը հոգևոր քաղցկեղ է. այն կլանում է սիրո կամ բավարարության կարողությունը, կամ էլ անգամ առողջ դատողությունը»: Եթե չբուժվենք հպարտությունից, այն կշատանա և կտարածվի՝ վնասելով մեր փոխհարաբերությունները և ջանքերը:
Այն պետք է վերացնել՝ ամեն օր սիրտը ստուգելով և գործի դնելով Հոգու Սուրը՝ Աստծո Խոսքը:
Եթե մենք զգում ենք մեր շուրջը եղող կարիքի համար կարեկցանքի պակաս, կամ սառնություն՝ հավատացյալների հետ շփման մեջ, կամ անտարբերություն, դժկամություն՝ ծառայելու կամ զոհաբերելու հանուն ուրիշների, ապա, հավանաբար, մեր ներսում զարգանում են հպարտության բջիջները:

Հպարտությունը կսպանի քեզ

Եթե թույլ տանք հպարտությանը մեր ներսում ապրել, այն կսպանի մեզ: Այն ունի նպատակ՝ ոչ թե բարձրացնել մեր ինքնագնահատականը, այլ մեզ ուղարկել անսահման ցավի ու պատժի գիրկը՝ Աստծուց հեռու: Սողոմոնը զգուշացնում է մեզ. «Կորուստից առաջ գնում է գոռոզությունը, և կործանումից առաջ՝ ամբարտավան հոգին» (Առակաց 16.18): Եսային այս զգուշացումը բարձրացնում է մեկ այլ նոր մակարդակի վրա. «Որովհետև Զորաց Տերը մեկ օր ունի ամեն ամբարտավանության ու բարձրության դեմ և ամեն հպարտացածների դեմ, և նրանք պիտի ցածրանան» (Եսայիա 2.12):

Ողջ հպարտությունը պետք է մեռնի: Իրականում, ամեն հպարտ մարդ պետք է սարսափելի պատիժ կրի: Բայց Աստված Քրիստոսի մեջ մեզ համար հնարավոր է դարձրել հպարտության համար մեռնելը, միևնույն ժամանակ, չմեռնելով հպարտության պատճառով:
Կամ հպարտությունը կսպանի քեզ, կամ էլ դու կհանձնվես հավատքով և թույլ կտաս Աստծուն սպանելու հպարտությունը քո ներսում:
Քո պատերազմը հպարտության դեմ

Մենք չենք հաղթի հպարտությանը՝ մեր մասին շատ մտածելով ու մտահոգվելով, այլ կենտրոնանալով Աստծո ճանաչողության վրա: Այստեղ գալիս է խոնարհությունը: Խոնարհության մեջ մենք կորցնում ենք՝ ձեռք բերելով: Կորցնում ենք հպարտությունը՝ ստանում մեր ճշմարիտ ինքնագնահատականը՝ գտնելով մեր իրական արժեքն Աստծո մեջ: Խոնարհությունը կբացի մեր աչքերը: Այն ճշմարիտ դիրքի մեջ կբերի մեր սիրտը: Խոնարհությունը կազատի քեզ հպարտությունից:

հեղինակ՝ Քլայվ Սթեյփլս Լյուիս ( բանաստեղծ, համալսարանի պրոֆեսոր, վիպասան, փիլիսոփա, միջնադարի պատմաբան, ինքնակենսագիր, գրականագետ, աստվածաբան, ակնարկագիր, սցենարիստ, գրական քննադատ, գիտաֆանստաստիկ գրող և մանկագիր)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ