Ինչպե՞ս կվարվեն «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները
«Ելք» խմբակցությունն այսօր ստացել է Կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը: Այս պահին խմբակցությունն ուսումնասիրում ու քննարկում է այն: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «Քանի որ քննարկում ենք, այս պահին ոչինչ չենք կարող ասել, հետևաբաև և մեր քվեարկությունը չենք կարող ասել, թե ինչպես է լինելու»,-փոխանցեց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից միայն Միքայել Մելքումյանի հետ կապ հաստատել հաջողվեց: Մելքումյանն ասաց, որ դեռ որոշում չկա, քանի որ ծրագիրը բաղկացած է 122 էջից, և դեռ պետք է քննարկեն:« Միայն կասեմ, որ մեր ծրագրից էապես տարբերվում է՝ եզրակացությունը թողնում եմ ձեզ»,-ասաց նա:
Ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության մյուս պատգամավորները` Նապոլեոն Ազիզյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արարատ Զուրաբյանը, Գևորգ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասել էին, որ եթե Կառավարության ծրագիրն իրենց քաղաքականության ու ծրագրերին համապատասխանի, ապա կարող են և կողմ քվեարկել: Միաժամանակ, նրանք նշել էին, որ Կարեն Կարապետյանի Կառավարության գործունեությունը չեն կարող դրական գնահատել, քանի որ առանցքային փոփոխություններ չեն նկատել:
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Կառավարության ծրագիրը ներկայացնում են որպես իրատեսական: