02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կգնա՞ Բաքուն լայնամասշտաբ պատերազմի. 168 Ժամ

«Մոդուս Վիվենղի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը չի կարծում, թե այս տարի Ադրբեջանը կգնա մեծածավալ պատերազմի մի շարք պատճառներով. «Առաջին հեր­թին նա դեռ չի կարողացել հասնել զենքի բավարար յուրացման և համադրման, հատկապես թուրքական սպայակազմի, որը, ըստ որոշ տվյալների արդեն մեծաքանակ խմբերով սկսել է ներառվել ադրբեջանական բանակի մեջ: Մյուս կողմից էլ այս ամբողջը չի կարող առանց հետևանքների անցնել, այսինքն հնարավոր չէ, որ երկիրը շարունակի զենք գնել, և երբևէ դա չտա իր արդյունքը»,- երեկ ասուլիսում հայտարարել է նա: Իսկ առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունները նշանակում են թուրքը պատրաստվում է.

«Եվ դա ցուցանիշ է, որ թուրքերի զինվորական որակը բարձրանում է. մենք էլ պետք է մերը բարձրաց­նենք: Մեր մրցավազքը պետք է լինի ոչ թե սպառազինության մեջ, որովհետև այդտեղ, հասկա­նալի պատճառներով «տակ ենք տալիս», այլ զինվորականության և հասարակության որակը բարձրացնելու մեջ»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ