05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ռոնալդուն վերադառնում է Մանչեսթեր Յունայթե՞դ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը ողջունել է «Ռեալի» հարձակվող Կրիշատիանու Ռոնալդուին, որը կարող է վերադառնալ Անգլիա:

Մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ պորտուգալացուն հետաքրքիր է ՄՅՈւ տեղափոխության տարբերակը.

«Բարի գալուստ տուն»,- գրել է Նևիլը Թվիթերի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»՝ իսպանական դատարանի կողմից իրեն ուղղված հարկային մեղադրանքների պատճառով:

Ըստ լուրերի, պորտուգալացին վճռական է տրամադրված և իր որոշումը քննարկման ենթակա չէ: Ռոնալդուն, հիշեցնենք, մեղադրվում է 2011-ից 2014 թվականներին մոտ 14,7 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու մեջ:

Հիշեցնենք՝ Կրիշտիանու Ռոնալդուն ՄՅՈւ-ում հանդես է եկել 2003-ից 2009 թվականներին:


Նյութի աղբյուր՝ Armsport.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ