26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում զինվորների սննդային թունավորման գործով ձերբակալվել է 24 հոգի

Թուրքիայի Մանիսա նահանգի նահանգապետ Մուստաֆա Հաքան Գյուվենչերը հայտարարել է, որ հունիսի 16-ին տեղի ուսումնական զորամասերից մեկում գրանցած սննդային թունավորման հետևանքով այս պահին հոսպիտալացված է 17 զինվոր: Ըստ Թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ այդ մասին նա հայտնել է «CnnTurk»-ի հետ զրույցում:  Տեղեկացրել է, այդ գործով ձերբակալվածների թիվն արդեն հասել է 24-ի:

«Զինվորների առողջական վիճակը լավ է: Հնարավոր է վաղը առավոտյան նրանք դուրս գրվեն»,-ասել է  նահանգապետը:

Հիշեցնենք, որ  սննդային թունավորման հետևանքով տուժել էր 85 զինվոր: Դեպքի վերաբերյալ պարզաբանումներ տված Գյուվենչերը ավելի վաղ հայտնել էր, որ զինվորների վիճակը նորմալ է, սակայն ելնելով նահանգում գրանցված նախորդ թունավորումների փորձից` նրանք դեռևս կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ:

Հավելենք, որ թունավորման հետ կապված Մանիսայի պատգամավոր Մազլում Նուրլուն պահանջել է լուրջ հետաքննություն անցկացնել: Հավանականությունը մեծ է, որ իրար հաջորդող թունավորման դեպքերը սադրանք լինեն:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ