Հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմի
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահ է՝ այժմ Ադրբեջանում ծանր ֆինանսական իրավիճակ է ստեղծվել:
«Օրերս հայտնի դարձավ, որ սնանկացման շեմին է նաև «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն: Ադրբեջանի խոշորագույն բանկերից մեկն էլ երեք միլիարդ դոլարի պարտք է կուտակել: Նավթային կորպորացիան, Ադրբեջանի միջազգային ավիաընկերությունը ևս մեծաքանակ պարտքեր են կուտակել: Ասվածից հասկանալի է դառնում՝ այս մեծ խնդիրները հանգեցնելու են նրան, որ Ալիևը տարբեր ոլորտներից գումարներ է դուրս բերելու՝ կրթական, առողջապահական…. Իսկ սա, բնականաբար, կհանգեցնի նրան, որ հասարակությունը դժգոհության ալիք կբարձրացնի: Հասարակության ուշադրությունը սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու համար Ալիևը գործը տանում է պատերազմի», – այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը:
Վերջինս շեշտեց՝ հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմի:
«Մենք պետք է իմանանք, որ պետք չէ վարանել ու հարկ եղած դեպքում Ադրբեջանի հետ պիտի խոսենք հենց իր լեզվով», – եզրափակեց Գագիկ Համբարյանը: