29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է պատժիչ գործողությունների դիմենք.ազատամարտիկ

«Թուրքը այն  հրոսակախումբն է, որոնցից ամեն բան սպասելի է: Նրանք ամեն վայրկյան կարող են հարձակվել ու չի բացառվում, որ լուրջ հարվածներ լինեն մեր սահմանին: Դանդաղ պատերազմը 25 տարի շարունակվում է ու մենք էսպես զոհեր ենք տալիս: Հիմա էլ երես են առել, որովհետև հակահարված չեն ստանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, գեղանկարիչ Արամ Մարգարյանը, ով առաջին իսկ օրից մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին:

Ազատամարտիկի խոսքով՝ մենք իրավունք չունենք այսքան պասիվ դիրք գրավելու.«Մենք պետք է պատասխան քայլերի դիմենք: Ես չեմ ասում հող գրավենք: Պետք է ամբողջ շփման գծի երկայնքով մի լավ հրետանակոծություն  արվի, չեմ ասում առաջ գնանք, բայց պետք է պատժիչ գործողությունների դիմենք: Միջազգային հանրության աչքին պետք է չէ ցույց տալ, որ զավթողական քաղաքականություն ենք վարում»,-եզրափակեց Արամ Մարգարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ