Աղոթք քնելուց առաջ
Գոհանում եմ Քեզանից, Տեր իմ և Աստված իմ ու օրհնում և փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր ինձ այս գիշեր Քո անարժան և մեղավոր ծառային
բոլոր վտանգներից ու փորձություններից, խաղաղությամբ հասցրեցիր առավոտյան ժամին և արժանացրեցիր տեսնելու Քո ողորմության լույսը:
Եվ այժմ աղաչում եմ Քեզ, Տեր իմ և Աստված իմ, նույն Ամենազոր Աջովդ պահպանիր ինձ նաև այս ցերեկ ու փրկիր բոլոր վնասաբեր դիպվածներից,
բոլոր մեղսառիթ խորհուրդներից, խոսքերից և գործերից:
Եվ ուղղիր իմ ընթացքը, որպեսզի չիշխեն ինձ վրա բոլոր մեղքերը:
Առաջնորդիր ինձ դեպի բարի խորհուրդներ, ճշմարիտ խոսքեր և անմեղածին ու օգտակար գործեր:
Դու եղիր վերակացու և առաջնորդ Քո սխալական ծառայի՝ իմ բոլոր ընթացքներում, փրկիր չարի գայթակղությունից ցերեկը ու ձեռքերիս գործերն ուղղիր ինձ:
Եվ Դու պատրաստիր իմ հոգու ու մարմնի կարիքները:
Եվ խաղաղությամբ, առանց մեղքերի ու փորձությունների հասցրու երեկոյան ժամին:
Որպեսզի այն ժամին ևս փառավորեմ Սուրբ Երրորդությանդ, Որին միշտ վայել է փառքը հավիտյանս հավիտենից.
Ամեն: