06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ

Հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:

Հայաստանի ԱԳ նախարարն իր կատարցի գործընկերոջը հանձնեց Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։

Զրուցակիցները քննարկեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դոհա կատարած այցելության ընթացքում Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Հանդիպմանն արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանին քննարկեցին Մերձավոր Արևելքում, մասնավորապես Պարսից ծոցում և Կատարի շուրջ զարգացումները։ Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ և մշտապես ամենայն ուշադրությամբ է հետևում իրադարձություններին արաբական աշխարհում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ բոլոր հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով, քանզի դա հնավորություն է ընձեռում առավել լավ ընկալել միմյանց դիրքորոշումները և համատեղ լուծումներ գտնել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ