“91-ից ինչքան գյուղնախարարա եղել, պետք է շարել ու պատասխանատվության ենթարկել”
“Ֆերմերային շարժում” ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկ խոսեց գյուղատնտեսության արդի խնդիրների, մասնավորապես կոպերացիայի մասին:
Սարգիս Սեդրակյանի արած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի գյուղերում վիճակը գնալով վատանում է, բացատրելով իր մտահոգությունը՝ նա նշեց, որ պետությունը չի ապահովում գյուղացու պաշտպանվածությունը:Նրա դիտարկմամբ գյուղացու աղքատացման պրոցեսը սկսել է հենց հողերի սեփականաշնորհման գործընթացից, երբ գյուղացիները ելնելով սոցիալական վատ վիճակից վաճառել են իրենց հողերը օլիգարխներին:
Գյուղերի վիճակի վատացումը բանախոսը պայմանավորում է արտագաղթի և տղամարդկանց արտագնա աշխատանքի պրոցեսով:
“91-թվից ինչքան գյուղնախարար է եղել բոլորին պետք է շարել և պատասխանատվության ենթարկել, անկախ նրանից դա գյուղատնտեսության գիտակ Վլադիմիր Մովսիսյաննա, թե Գերասիմ Ալավերդյանը կամ այսօրվա Սերգո Կարապետյանը”,-ասաց Սարգիս Սեդրակյանը:
Որպես, ելք, որը կկանխի արտագաղթը գյուղերից և ֆինանսական ավելի լավ վիճակ կապահովի գյուղացու համար դա ըսը բանախոսի կորպերատիվ համակարգին անցումն է:
“Կոպերացիա բառը թարգմանաբար նշանակումա համագործակցություն: Սովետական կոլխողը կոպերացիայի մի տարբերակն էր, խոսքը սովխոզի մասին չէ, որը Սովետական Միության հիմարություններից էր”,-նկատեց բանախոսը հավելելով, որ կորպորացիայի անցնելու դեպքում հարկավոր է պետությանը առաջարկել արտադրվող գյուղմթերքի 20 տոկոսի պարտադիր գնում: