27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Բազմաթիվ ազգագրական պարեր պահպանվեցին”

Ճարտարագիտական համալսարանը արդեն 35 տարի է` նախաձեռնում է ազգագրական երգ ու պարի ամենամյա փառատոն: Այս տարի երթ համերգը կավարտվի Ազատության հրապարակում: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ”Կարին” խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանն ասաց, որ այդ փառատոնը տարիներ ի վեր արվել է համալսարանի ջանքերով, պետական հովանավորություն չի եղել:

“Տարբեր գյուղերից գալիս էին մարդիկ, եւ դա բերեց նրան, որ տասնյակ համույթներ ձեւավորվեցին: Յուրաքանչյուր գյուղ փորձում էր իր պապերից մնացած պարերը մարդկանց հասցնել եւ դրա շնորհիվ բազմաթիվ ազգագրական պարեր պահպանվեցին”,- ասաց Գ. Գինոսյանը:

”Նուբար” խմբի ղեկավար Լուսինե Նազարյանն էլ ասաց, որ այս տարվա փառատոնի բացումը իրենք փորձել են համընկնեցնել Էրեբունի-Երեւանի տոնակատարությանը: Փառատոնը կմեկնարկի վաղը` Մատենադարանից: Տոնական համերգը տեղի կունենա Ազատության հրապարակում:

Բուն փառատոնն էլ տեղի կունենա հոկտեմբերի 16-17-ին` ճարտարագիտական համալսարանում` ինչպես միշտ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ