27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստան եկած տուրիստները գոհ են մնում

Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ 2017 թվականին համեմատած 2016-ի հետ ունենք զբոսաշրջիկների զգալի աճ: Պաշտոնական տվյալներով՝ մոտ 20տոկոս աճ է արձանագրվել առաջին եռամսյակում, երկրորդում էլ այդքան աճ կունենանք: Սրա համար նպաստել է նաև տոմսերի մի քիչ ավելի մատչելի դառնալը:

Ինչ վերաբերում է հյուրանոցների պայմաններին, ապա նա նշեց, որ վերջին տարիներին նոր հյուրանոցներ, միջազգային բրենդներ կառուցվեցին թե Երևանում, թե Երևանից դուրս: «Այն պրոդուկտը, որ մենք առաջարկում ենք, գնալով ընդլայնվում է»,-նկատեց նա:

Henaran.am-ի հարցին, թե համաձայն է, որ Հայաստանում բացի եկեղեցիներից, այլ վայրեր չկան տուրստներն գրավելու համար, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Համաձայն չեմ, որ առաջարկելու բան չունենք, ունենք , իհարկե, արկածային, էկոլոգիական տուրիզմն է զարկ տրվում հիմա, կան կոնկրետ պրոդուկտներ, որոնք մեր տուր օպերատորներն առաջարկում են»:

Իհարկե, նա համաձայնեց, որ «հին քաղաք» ասվածը, որը կրկին գրավիչ է լինում տուրիստների համար, չկա. «Մի 15 տարի է, կա, բայց չի շարժվել տեղից այդ նախագիծը»:

Հակոբ Հակոբյանն ընդգծեց, որ մարդիկ գոհ են մնում այն վայրերից, որոնք Երևանում առաջարկվում են զբոսաշրջիկներին: «Մարդիկ մեծ հաճույք են ստանում՝ այցելելով մեր ակումբներ, ժամանցի վայրեր»:

Հայաստան եկող զբոսաշրջիկները, նրա ներկայացմամբ, հիմնականում նախկին խորհրդային միության երկրներից են, Իրանից,  նաև արաբական երկրներից, օրինակ Ֆիլիպիններից այցելողների թիվն է մեծացել նաև:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ