02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ո՞վ կարող է ասել, թե ով կլինի ՀՀ վարչապետը»

«- 2018 թվականին ո՞վ է կանխատեսելու եղանակը՝ Սուրենյանը, թե՞ մեկ ուրիշը…
– 2018 թվականին դոլարի կուրսը կլինի այսօրվանը՞, թե՞ կփոխվի
– 2018 թվականին ո՞վ կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը…
– 2018 թվականին նավթի գները կբարձրանա՞ն, թե՞ ոչ…
– 2018 թվականին Ռուսաստանի պատժամիջոցները կհանեն, թե՞ ոչ…
– 2018 թվականին կշարունակվի՞ Պուտինի և Կաբաևայի կապը…
– 2018 թվականին տղաներ շատ կծնվեն, թե՞ աղջիկներ…
– 2018 թվականի հունիսի 15-ին Հայաստանում գոլֆի գնդակի մեծության կարկուտ կգա, թե՞ ոչ…
Հոգնեցի…Գուշակեք 2018 թվականի իրավիճակներով գերանհանգիստ լրագրողներ…Գուշակեք, ասեք…Դժվար է չէ՞…
Դե հիմա Ձեզ ո՞վ կարող է ասել, թե ով կլինի ՀՀ վարչապետը: Մեկ տարի առաջ կմտածեի՞ք, որ ֆինանսների նախկին նախարարը, որոշ այլ պաշտոնյաներ, հեղինակություն-պատգամավորներ այսօր հեռու կլինեն հանրապետության գործընթացներից…
Խնդրում եմ էլ օրը տաս անգամ չհնչեցնեք այդ հարցը, այլապես դա արդեն կնմանվի մոլագարության…»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ