12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

«Դա, կներեք, կացինություն է»

Ծռերի արածի մեջ հանցակազմ գտնելով չէ, որ կանխելու եք նման փորձերի կրկնությունը։
Դա, կներեք, կացինություն է։ Միայն հասկանալով, թե ինչու դա տեղի ունեցավ, ու ինչու ժողովրդի բավականին մեծ մասի մոտ դրական արձագանք ունեցավ, կարող եք կանխել։

Իրավական պետություն երազողները ու վկայակոչողները պիտի ինքնահրկիզվեին կամ գոնե նստացույց սկսեին՝ հանցակազմի մասին բղավելով, երբ անպատիժ ազատ էին արձակվում յուրայինները կամ նրանց որդիները, երբ ՍԱՍ-ի ժողովի հայտնի ձայնագրությունը հրապարակվեց և այլն։
Իրավական պետությունը մի քիչ չի լինում, տեղ-տեղ չի լինում։

ՀԳ. Կարող եմ օրինակներ բերել, երբ հանցակազմ պարունակող գործողություններ իրականացրած տղաները պատվի են արժանացել Հայաստանում։ Ընդհուպ մինչև վարչապետի մակարդակով ընդունելության ու «բարի վերադարձ հայրենիք»-ի։

Իզաբելլա Աբգարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ