20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ոչ բոլոր գերատեսչություններն են օգտվում e-draft.am հարթակից.վարչապետը դժգոհեց

 «2017 թվականի հունվար ամսին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք, իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft.am հարթակը: Նշված հարթակը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնությունների առաջարկներին, ներկայացնել առաջակություններ և դիտողություններ»,- ՀՀ կառավարության այսօրվա նիստում հերթական հանձնարարականը տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարեն Կարապետյանը ընդգծեց, որ իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ոչ բոլոր գերատեսչություններն են օգտվում հարթակից և տեղադրում սեփական նախագծերը։ Վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին խստորեն հետևել հանրային քննարկմանը ենթակա նախագծերի՝ e-draft.am կայքում պատշաճ կարգով տեղադրված լինելը, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներակայացնելու պահանջի ապահովմանը։
Կարապետյանը Արդարադատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համապատասխան կայքի հնարավորությունների մասին իրազեկել քաղաքացիներին

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ