Խոշոր վթար Երեւանում. բախվել են մարդատար «Գազել»-ը, «Մերսեդես»-ն ու «ՎԱԶ 21102»-ը
Երեւանում, այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են 55-ամյա Գագիկ Դ.-ի վարած «ԳԱԶ 32213» մակնիշի 2870 Տ համարանիշի, թիվ 47 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, 54-ամյա Կարեն Գ.-ի վարած «ՎԱԶ 21102» մակնիշի 34 ԼR 069 համարանիշի եւ 19-ամյա Սարգիս Կ.-ի վարած Mercedes մակնիշի 01 ՕT 019 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyna.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։
Բախման հետեւանքով «ՎԱԶ 21102»-ը գլխիվայր շրջվել է, վրայից էլ պոկվել է գազաբալոնը։ Աղբյուրի փոխանցմամբ, «ՎԱԶ 21102»-ի վարորդը մեքենան շատ արագ է վարել: