27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արա Բաբլոյանը ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը՝ հիմնված երկարամյա բարեկամության վրա: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Այս համատեքստում Արա Բաբլոյանն անդրադարձել է նորընտիր խորհրդարանում բարեկամական խմբերի ձեւավորմանը եւ հույս հայտնել, որ բարեկամական խմբերի ակտիվ հարաբերությունների, փոխայցերի եւ համագործակցության շնորհիվ հայ-չինական հարաբերությունները կթեւակոխեն զարգացման նոր փուլ:

Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ եւ մաղթել հաջողություն աշխատանքային գործունեության մեջ:
Դեսպանն իր խոսքում կարեւորել է հայ-չինական ավանդական բարեկամության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը բարձր է գնահատել նախորդ խորհրդարանում ձեւավորված Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի գործունեությունը եւ հույս հայտնել, որ նորընտիր խորհրդարանը նույնպես ակտիվորեն կհամագործակցի Չինաստանի խորհրդարանի հետ՝ իրականացնելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող փոխշահավետ ծրագրեր:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են կրթության, տնտեսության եւ մշակույթի բնագավառներում հայ-չինական համագործակցության հեռանկարներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ