Զգույշ, անասուններին կհավասարվես
Գիտենք,որ հացը մեր մարմնի սնունդն և աճումն է, բայց հոգին ևս իր սնունդը և աճումն ունի և դա Աստծո խոսքն է։ Ուստի արդար տնտեսող ձեռք և միտք է պետք, որ նախ երկու ծայրահեղ կյանքից զգուշանա, ո՛չ ավելանա և ո՛չ նվազի, դրա հետ միասին ո՛չ հացը թողնի և ո՛չ Աստծու խոսքը, այլ իր կյանքի այդ երկու մեծ ու կենսական պետքերն առանց զրկանքների, արդար բաժնով հոգա՝ դիտելով նաև, թե մեր կյանքի բուն կենդանարար մասը հոգին է, որովհետև Քրիստոսն ասաց.« Հոգին է կենդանարար, մարմինը ոչ մի բան չի կարող անել»։
Աշխարհում կյանքդ ուղղավորողը ուղիղ տնտեսության ղեկն է։ Այդ ղեկը քո հողագործության մաճի պես ուղիղ բռնի՛ր և երբեք մի՛ թողնիր, որ խոտորվի, որվոհետև դա է միայն, որ կյանքիդ բոլոր ակոսներն ուղիղ կվարի, և մինչև գերեզման քո հացն ու հարստությունը չի պակասի։
Զգո՛ւյշ, զգո՛ւյշ , Աստծո խոսքը չարհամարհես և դու միայն հացով ապրես, այնժամ կմոռանաս մարդկային շնորհն ու պատիվը, անասուններին կհավասարվես, կապիրատես նաև նախախնամող Երկնային Հոր դեմ, երբ նրա հացն ուտես և այն չօրհնես։ Սոսկ բերանի օրհնությունը բավական չէ, այլև պարտական ես արդյունքով փառավորել այն։
Խրիմյան Հայրիկ «Սիրաք և Սամվել»