27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

27-ամյա Հրայրի կինը ամուսնու համերգին չկար. պատճառը հարգելի է /վիդեո, ֆոտո/

20-ամյա “Փարոս” կամերային երգչախմբի երգիչ 27-ամյա Հրայրի կինը այս անգամ ամուսնու համարգին չի եկել: “Պարզապես հղի է, շատ շուտով առաջնեկս կծնվի”,-ասում է Հրայրը՝ խոստանում, որ ավելի լավ կերգի այս համերգին: Այն հոբելյանական է: Մինչ վթարի ենթարկվելը ջութակ էր նվագում, հետո միանգամից երգեցողության դասերի մասնակցեց եւ համոզվեց, որ ստացվում է: 

Իր տեսակի մեջ եզակի է “Փարոսը”: Անդմաների մեծ մասը սայլակավոր եւ այլ տեսակի հաշմանդամություն ունեցող երգիչներ են: 1993թ-ին Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնում է ստեղծվել երգչախումը:

Նպատակը մեկն էր՝ հոգեբանական ռեալիբիլիտացիա սայլակի օգնությամբ տեղաշարժվող հաշմանդամների համար:

20 տարվա ընթացքում ստեղծագործական մեծ ճանապարհ է անցել եւ այսօր գործում է  “Ունիսոն” ՀԿ-ին կից: Կազմակերպության նախագահ եւ երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքով, երգչախումբը հանդիսատեսին ապացուցել է, որ արվեստում հաշմանդամության գործոնը դեռ չի խաղում:

1993թճից մինչեւ 2008թ-ը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Վաճագան Նավսարդյանն էր, իսկ հիմա Րաֆֆի Միքայէլեանն է:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ