20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Շարմազանովն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ փաստել է հայ եւ վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու կարեւորել հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի, այլեւ հանձնաժողովների մակարդակում:

Դեսպան Գիորգի Սագանելիձեն շնորհավորել է Էդուարդ Շարմազանովին ԱԺ փոխնախագահի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում հայ-վրացական հարաբերություններն առավել կամրապնդվեն եւ կզարգանան, ինչի համար կարեւորագույն հարթակ կարող են հանդիսանալ նաեւ երկու երկրների խորհրդարանները:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկու երկրների արտաքին քաղաքական ուղղություններին, կարեւորել տարբեր հարթակներում համագործակցությունն ու փոխըմբռնումը: Անդրադառնալով երկու երկրների հիմնախնդիրներին՝ զրուցակիցներն ընդգծել են հարցերը բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կարեւորությունը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ