06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վորոնեժում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան ավտոբուսը․ կան վիրավորներ /ֆոտո/

Այսօր ՌԴ Վորոնեժի մոտակայքում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը։ Վթարի հետեւանքով 3 վիրավոր կա՝ երկու երեխա եւ մի մեծահասակ, հայտնում է Ռուսաստանի ՆԳ նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունը:

«Այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել Է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել Է ճամփեզրի առուն: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել Է երեք մարդ: Ավտոբուսը չվերթ Էր իրականացնում Մոսկվա-Երեւան երթուղով, փոխադրամիջոցում եղել Է 39 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տուժածներից երկուսը երեխաներ են՝ 7 տարեկան տղա, ով Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ է, եւ 10 տարեկան աղջիկ՝ Կոստրոմայի մարզի բնակչուհի: Երեք տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց։

Ոստիկանությունը քննություն է սկսել միջադեպի առթիվ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայումս ոստիկանները գործադիր իշխանության մարմինների հետ փոխգործակցությամբ լուծում են ավտոբուսի ուղեւորներին հյուրանոցում տեղավորելու հարցը, մինչեւ որ կժամանի հաջորդ ավտոբուսը եւ նրանց կհասցնի նշանակման վայր։

content_______3content_______2

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ