27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ակնհայտ է՝ լարվածությունը պետք է թուլանա

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը այսօր Երեւանում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը նշեց, որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը տարբեր ասպարեզներում առաջնորդվում է լայն շրջանակային համագործակցությամբ: Նա նշեց, որ գերազանց գործնական համագործակցություն կա բազմաթիվ ուղղություններով և առաջընթացը նշանակալի է: 

«Իմ այցը Երևան ունի երկու շեշտ՝ մեկը քաղաքական փոխանակություն անցկացնելն է: Տարածաշրջանում մի շարք զարգացումներ կան, որոնք հետաքրքրական են դաշնակիցների համար: Դաշնակիցները ողջունում են Հայաստանի տեսակետները, կարծիքը: Ակնկալում ենք, որ բարձր մակարդակի քաղաքական փոխանակությունը կանոնավոր կլինի: Երկրորդ նպատակը գործնական համագործակցության շտկումներն են»,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրներն անհանգստացած են Հարավային Կովկասում սպառազինությունների աճով, որն ուղեկցվում է քաղաքական լարվածությամբ։

«Ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրներ (Ֆրանսիա եւ ԱՄՆ) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են։ Եւ նրանք հակված են Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանը։ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ակնհայտ է՝ լարվածության թուլացում, ռազմական գործողությունների մակարդակի նվազում եւ խաղաղարար գործընթաց»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք ուշադրությամբ հետեւում են տարածաշրջանում անվտանգության իրադրությանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ