20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մոտ ապագայում կարող է ստեղծվել Քրդական նոր պետականություն

Մերձավոր Արևելքում շատ բարդ գործընթաց է տեղի ունենում, այն է՝ Քրդական պետության առաջացումը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝  անդրադառնալով Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները։

Նա նշել է, որ այդ գործընթացն իր կարծիքով, դժվար թե արագ ավարտվի։

«Գուցե մի քանի տարի կտևի, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքի տարածքում տեղի կունենա անկախության հանրաքվե և անկախ նրանից այն տեղի կունենա կամ տեղի չի ունենա, կարևորը,  որ գործընթացը գնում է և մոտ ապագայում կստեղծվի Քրդական նոր պետականություն»,- ասել է նա՝ նշելով, որ ներկայումս Մերձավոր Արևելքը տարբեր ուժերի շահերի կենտրոնում է գտնվում:

Բանախոսի կարծիքով՝ Քրդական այս պետության առաջացումը բերելու է Թուրքայի որոշակի քաղաքականության ակտիվացման, որը կանգնելու է ընտրության առաջ, ընդ որում՝  կենսական նշանակության:

«Այս պետությունից կախված կարող է լինի նաև Թուրքիայի ապագան, և սա կարծում եմ անկասելի է»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ