«Բիզնեսի ոլորտում պետության դերը պետք է նվազագույնի հասցվի»
Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ երեկ ընդունեց 2017-29 թվականների սեփականաշնորհման ծրագիրը: Կողմ քվեարկեց 58 պատգամավոր, դեմ՝ 31:
Հիշեցնենք՝ վաճառքի կհանվի 47 հաստատություն:
Անդրադառնալով այս թեմային՝ Երևանի ավագանու ՝ «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ես՝ որպես ֆինանսիստ, միջազգային շուկաների մասնագետ՝ կարող եմ ասել՝ եթե մենք ուզում ենք ունենալ ազատ տնտեսություն, պետք է բիզնեսին լայն հնարավորություններ տանք, այսինքն՝ մրցակցությունը պիտի որակ ձևավորի. դա կարող է լինել նաև առողջապահության, կրթության ու այլ ոլորտներում: Առհասարակ, հարկավոր է հասկանալ՝ բիզնեսի ոլորտում պետության դերը պետք է նվազագույնի հասցվի, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ՝ պետությունը պետք է ունենա լծակներ՝ ազդելու ու որոշակի քաղաքականություն թելադրելու այդ հիմնարկ-ձեռնարկությունների սեփականատերերին, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է կրթության ու առողջապահության ոլորտներին: Բայց, որպես մոտեցում, ես կարծում եմ՝ մասնավորեցումը ճիշտ գործընթաց է»: