21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա. գործադիրը հաստատեց 2013-ի բյուջեն

Կառավարությունն այսօր հաստատեց 2013թ.  բյուջեն: Ըստ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ եկող տարվա եկամուտները կկազմեն մեկ տրիլիոն 59 միլիարդ, ծախսերը մեկ տրիլիոն 183 միլիարդ դրամ:  Գնաճի կանխատեսումը  +- 1 %-ի սահմաններում է:

Կբարձրանա նաև նվազագույն աշխատավարձը. նախկինի 32 500 դրամի փոխարեն այժմ այն կկազմի 35 հազար դրամ:

2013-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի խորհրդարաական  քննարկումները կսկսվեն հոկտեմբերի 8-ին:

Պետական բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է մոտ 120 մլրդ դրամ, որից 65 մլրդ դրամը պետք է ֆինանսավորվի արտաքին աղբյուրներից, իսկ 55 մլրդ դրամը՝ ներքին:

Տնտեսական աճը 2013 թ. նախատեսվում է 6%, իսկ այս տարի կանխատեսվում է 7%-ի շրջանակներում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ