29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ աշնանը ԵՄ-ի հետ համաձայնագիր կստորագրվի, սակայն հիմա ավելի վատ հասարակական-քաղաքակա մթնոլորտ ունենք, քան կար նախքան 2013 թվականը, երբ ԵՏՄ-ին միանալու որոշում կայացվեց:

Henaran.am-ի հետ զրույում նա նշեց. «Մենք ունենք այլ իրականություն, քան այն ժամանակ էր: Այն ժամանակ քայլեր էին ձեռնարկվում»: Իսկ այսօր, ըստ նրա, այսօր միայն այդ քայլերի արդյունքները կան: Օրինակ՝ մի քանի կուսակցություն նախկինում դարձան ԵԺԿ անդամներ:

Ինչ վերաբերում է սրանում խորհրդարանի դերին, ապա Ստյոպա Սաֆարյանը շեշտեց, որ եթե նախկինում «Ժառանգությունը» պարզ ասում էր, որ պետք է դուրս գալ ԵՏՄ-ից ու գնալ դեպի ԵՄ, ապա հիմա ոչ մի կուսակցություն նման հարցադրում չի անում, ինչը լավ չէ: Իսկ, ըստ Ստյոպա Սաֆարյանի, յուրաքանչյուր կուսակցություն պետք է հստակ ասի, թե ինչ դիրքորոշում ունի արտաքին քաղաքականության վերաբերյալ:

«Հասարակությունը կգնա այդ գործընթացի հետևից, բայց քաղաքական ուժ է պետք, որ տանի դեպի դրան»,-ընդգծեց քաղաքական գործիչը:

Անդրադառնալով միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցին՝ նա նկատեց, որ ամենևին էլ նորություն չէր, որ Ղարաբաղի գլխին սև ամպեր են կուտակված, և որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: «Մենք էլ, կարծում եմ, պիտի պատրաստ լինենք, քանի որ պատերազմն ընթանում է, իսկ ապրիլյան պատերազմից դասեր պետք էր ու պետք է շատ քաղել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ