04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Սերգեյ Սարինյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սարինյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, անվանի գրականագետ Սերգեյ Սարինյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

«Վաստակաշատ գիտնականն իր ողջ գործունեությունը նվիրեց հայ դասական և ժամանակակից գրականության, գրականագիտության մեթոդաբանության և տեսության ուսումնասիրությանը: Նա մեծ ավանդ ներդրեց նաև հայ գրականության գիտական հրատարակման և հանրահռչակման հայրենանվեր գործում:

Նշանակալի է Սերգեյ Սարինյանի վաստակը մանկավարժության՝ բանասերների նոր սերնդի կրթման և դաստիարակման ասպարեզում: Նա արժանիորեն վաստակեց իր գործընկերների և ուսանողների հարգանքն ու համակրանքը»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ