27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Միմյանցից հեռու գտնվող համայնքները միավորելը ճիշտ որոշում չէ»

Խորհրդարանը երեկ  արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթները։

Նախագծերի փաթեթներն ընդունվեցին 57 կողմ, 24 դեմ ձայների համամասնությամբ։

Այսպիսով՝ առաջիկայում կմեկնարիկի համայնքների խոշորացման գործընթացը:
Անդրադառնալով վերը նշված թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Համայնքների խոշորացմանը անդրադառնալով՝ պետք է  ասել՝  դրանում դրական ու բացասական բաներ կան: Դրա արդյունքում պետական բյուջեն գումարներ կխնայի. գլխավոր նպատակը հենց դա է իստ իս: Ես ինքս կողմ եմ, որ հենց այնպես գումարներ մսխող համայնքապետերն ու համայնքապետարանները լիկվիդանան : Իսկապես,  կան օբյեկտիվ պատճատներ,  որոնք ցույց են տալիս՝ կան համայնքներ, որոնք կարելի է միավորել,  քանի  որ դրանք  կարծես կցված  են միմյանց:  Այո՛, դրանք կարելի է միացնել, բայց կան նաև այնպիսի համայնքեր, որ առաջիկայում   պիտի միավորվեն, սակայն իրարից շատ են հեռու»:

Քաղաքագետը շեշտեց՝ միմյանցից շատ հեռու գտնվող համայնքերը միավորելը ճիշտ որոշում չէ. դա առաջիկայում քաղաքացիների համար պրոբլեմներ է ստեղծելու:
«Ինչ-որ տեղեկանքի կամ գործի  համար  քաղաքացին պիտի ահագին ճանապարհ  անցնի ու ժամանակ ծախսի, իսկ սա արդեն իսկ խնդիր է», – շեշտեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ