20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Թեկնածուների հագով եք ձևել»

Գեղարքունիքի մարզի մի շարք բնակիչներ այսօր դիմել են «Ծառուկյան» դաշինքին ու համանուն խմբակցությանը. այսօր խորհրդարանում հայտարարեց դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «ՀՀ վարչատարածքային բաժանման», այսինքն՝ համայնքների խոշորացման նախագծի ժամանակ:

«Չեմ ուզում մտածել, որ կրասվորդ եք լուծում՝ չիմանալով, թե ինչպես եք անելու այդ խոշորացումը: Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ ունեք թեկնածուներ ու նրանց հագով ձևում եք»,-ասաց նա:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ շատ անտրամաբանական կերպով է Կառավարությունը որոշել կատարել համայնքների բաժանումը: Պատգամավորը նշեց, որ գյուղացիները ցանկանում են հանդիպել Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ