24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ֆրանսիական պատվիրակությունն Արցախ է ժամանել

Ս. թ. հոկտեմբերի 5-ին ԼՂՀ Մարտունու շրջան է այցելել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի և Մարտունու շրջանի շրջվարչակազմի ներկայացուցիչների հետ:

Կողմերը քննարկել են Մարտունի և Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդման ու դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղիներն ու միջոցները: 

Նույն օրը պատվիրակության անդամները  շրջայց են կատարել Մարտունու շրջանում՝  ծանոթանալով տեսարժան վայրերին և  պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաև մասնակցել են քաղաք Մարտունու  երաժշտական դպրոցում հյուրերի պատվին կազմակերպված միջոցառմանը:

Երկու քաղաքների միջև համագործակցությունը  սկիզբ է առել ս. թ. հունիսի 11-ին Լե-Պեն-Միրաբո և Մարտունի քաղաքների միջև բարեկամության  հռչակագրի ստորագրմամբ: Հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական  հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի  է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը:

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված  ազատության և ժողովրդավարական արժեքների  բացարձակ կարևորությունը` կողմերը հռչակում են բարեկամական կապերի հաստատումը երկու  քաղաքների միջև և դրանց միջոցով  կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և  տեղական ինքնակառավարման ոլորտներում  ծրագրերի իրականացումը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ