03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Պաշտոնյաները տժժացել են Տիմատիի տակ». Հրապարակ

Երեկ՝ հունիսի 7-ին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի կրտսեր դստեր՝ Սվետայի հարսանիքն էր։ Նա նախորդ տարի նշանվել էր եղբոր համադասարանցու՝ աղմկահարույց պատմություններով հայտնի Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու՝ Հովիկի հետ, որը նաեւ Սամվել Ալեքսանյանի մտերիմն է:

Հարսանիքը կայացել է Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում, նորապսակների քավորն էլ օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է: Հարսանիքին երգել է մի ամբողջ աստղաբույլ, անգամ ռեփեր Տիմատին, ով այսօր պետք է Հանրապետության հրապարակում անվճար համերգով հանդես գա։ Նա մեկ օր շուտ է ժամանել՝ հատուկ այդ հարսանիքին երգելու համար: Ռեփերը մի քանի երգ է կատարելու:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին եւս Տիմատին ժամանել էր Երեւան, սակայն բեմ չէր բարձրացել, ելույթ էին ունեցել միայն Քրիստինա Սին, Մոտը եւ L՛One-ը։ Կազմակերպիչները պատճառաբանել էին, թե համերգի ընթացքում տեխնիկական խնդիրներ էին առաջացել։ Եվ հիմա, որպես փոխհատուցում, կազմակերպվել է բացօթյա անվճար համերգ Հանրապետության հրապարակում։

Երեկ երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Տիմատիի՝ Հայաստանում կայանալիք համերգին ու գրել․ «Ոնց որ այն ժամանակ էլ էր հարսանիք երգել, չի եկել համերգի, մի հատ թող լավ հիշի: Անկապ տեղը ասել են` տեխնիկայից է, ո՞նց է, որ մյուսները երգել են… Մեր ազգը սիրում ա ուրիշներին մեծարի, առաջին հերթին ձերին գնահատեք, սիրեք։ Լիքը լավ երգողներ կան, որ էսօր կարիք ունեն շատ բաների, ու շատ հարցեր կան, որ պետք է լուծվի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ