08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին

 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության ներկայացրած ցավակցական ուղերձում ասված է.

«Հարգելի գործընկեր,
խոր ցավով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետեւանքով զոհվեցին եւ վիրավորվեցին անմեղ մարդիկ:

Խստորեն դատապարտելով այս բարբարոսական գործողությունները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով տոկունություն ու համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ