16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայերիս հարիր չէ, սա գործ տալու ինստիտուտ է

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն այսօր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մարմին ստեղծելու մասին օրենքի քննարկման ժամանակ ասաց, որ համոզված է, որ «Ազդարարման համակարգի» մասին օրինագիծը «հարիր չէ հայ տեսակին»:

«Ներքին ազդարարն ասում է, որ մի հիմնարկում աշխատող երկու մարդ հարաբերությունները կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ, սա ավելորդ անջրպետ է առաջացնում: Այսօր բոլորս հայ ենք եւ եվրոպական արժեքները մեր արժեքներին չեն համապատասխանում:

Իմ կարծիքով՝ ազդարարի ինստիտուտը հայերիս հարիր չէ, երեկ որ կարդում էի, միտքս եկավ, որ սա գործ տալու ինստիտուտ է, եկեք բոլորս բոլորիս դեմ գործ տանք, եկեք գնանք աշխատանքի, իրար աչքերի չնայենք, որ չվախենանք, որ հանկարծ գործ կտան: Մենք այսօր հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք եւ նման գաղափարներ սերմանելը հարիր չէ, թերեւս այսքանը, եկեք հայ մնանք»,- նշեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ