27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես խնդրում եմ, որ այս հարցում չբաժանենք ընդդիմադիրի ու իշխանականի»

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա շատ կարևոր օրենսդրական նախաձեռնություն է: Նա հայտարարեց, որ կոռուպցիան մեծագույն խնդիր է մեր երկրի համար, ու ընդդիմությունն ու իշխանությունը միասին պիտի պայքարեն դրա դեմ: «Սա այն հարցն է, որտեղ չկա իշխանություն ու ընդդիմություն, այստեղ կա սրտացավ քաղաքացի, ովքեր ցանկանում են վերացնել այս խնդիրը: Մենք բոլորս պետք է ունենանք հստակ տեսլական ու գնանք:

Կարիք կա՞, որ այստեղ դիվիդենտներ շահենք, կարծում եմ՝ չկա»,-ասաց նա: Սակայն, ըստ ԱԺ փոխնախագահի, անխուսափելի է, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք կօգտագործեն այս հարցը՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար: 

«Այս տարիների ընթացքում իշխանությունն ապացուցել է, որ ունի քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Դա դրսևորվել է ոչ միայն խոսքով, այլև գործով»,-նկատեց նա: Է. Շարմազանովի խոսքով՝ պայքարի մյուս կարևորագույն կետն էլ օրենսդրական նախաձեռնություններն են, և ընդդիմության առաջարկներն էլ պատրաստ ել լսել ու քննարկել:

Ինչ վերաբերում է հանձնաժողովում ընդդիմադիրների տեղ ունենալու հարցին, ապա պատգամավորն ընդգծեց, որ բոլորը պետք է մասնակցություն ունենան այս խորհրդի աշխատանքներին, սակայն խորհրդում չեն լինելու իշխանականներ կամ ընդդիմադիրներ: «Ես խնդրում եմ, որ այս հարցում չբաժանենք ընդդիմադիրի ու իշխանականի»:

Ապա դիմելով ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանին, ով խոսել էր հայապահպանությունից՝ ասելով, թե մենք հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի խնդիր ունենք, եկեք հայ մնանք, իրար վրա գործ չտանք՝ ԱԺ փոխնախագահը շեշտեց. «Մենք պարտավոր ենք պահպանել մեր ազգային նկարագիրն ու քրիստոնեական արժեքները, բայց հայապահպանման լավագույն տարբերակը քաղաքական գործիչների համար՝ հետևել օրենքներին ու աշխատել ՀՀ սահմանադրության ու ՀՀ օրենսդրության սահմաններում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ