27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենքն ընդունելուց հետո իմ ծխելը չեք տեսնի. Ալիկ Սարգսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը թեև ծխում է, սակայն ասում է, որ եթե համապատասխան օրենք ընդունվի, որը կարգելի ծխելը հասարակական վայրերում, ապա իրեն ծխելուց չեն տեսնի: «Ես դա անհաջողություն չեմ համարում, ու մոլի ծխող չեմ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

Նա նկատեց, որ ծխախոտի թանկացումը ծխելու դեմ պայքարի արդյունավետ պայքար չէ, ապա  ընդգծեց, որ ինքը քիչ է ծխում: Հարցին, թե ինչպիսի մեխանիզմներ պետք է մշակել ծխելն արգելելու դեմ, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Լուծումներն արհեստածին խոչընդոտներն են, որոնք պետք է ստեղծվեն: Ամբողջ Եվրոպայում մարդկանց համար պայմաններ են ստեղծվել: Դրա մեջ նսեմացուցիչ ինչ-որ բան կա, ես էլ հիմա անհարմար եմ զգում ծխել հատկապես երեխաների ներկայությամբ: Պրոպագանում են, որ ծխելը, իբրև թե, տղամարդկային ինչ-որ բան է, բայց դրա մեջ չկա որևէ լավ բան:

Պատրաստ եմ թողնել ծխելը հանուն ընդհանուր գործի, հանուն այդ չարիքի դեմ պայքարի: Օրենքն ընդունելուց հետո իմ ծխելը չեք տեսնի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ