Գայանե Սողոմոնյանին կփոխարինի Աննա Ստեփանյանը
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Ստեփանյանը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին այդ պաշտոնից ազատվել է Գայանե Սողոմոնյանը, ով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինն է:
Աննա Ստեփանյանի կենսագրությունը.
Ծնվել է Երեւանում 04.05.1971թ.,
1993թ.-ին ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվ. ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետը,
ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային գործունեությունը.
1993-1996թթ. – մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երեւանի թիվ 77 դպրոցում,
1996-2008թթ. – Ուսումնադաստիարակչական աշխ. գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երեւանի թիվ 83 դպրոցում
2008թ.ից մինչեւ 2017թ. հունիսի 7-ը՝ ԵրեւանիՍիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն,
2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում:
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի 2 դուստր: