26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շուտով դուրս կգանք Ինջիրլիքից․ Գերմանիայի արտգործնախարար

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան դուրս կբերի իր զորակազմը Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից:

«Առաջիկա օրերին մենք դուրս կգանք Ինջիրլիքից»,- ըստ թուրքական «Ahaber» լրատվակայքի՝ ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ գերմանացի պաշտոնյաները կարող են մեկնել միայն Թուրքիայի Քոնիա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա, իսկ այցը Ինջիրլիք ռազմաբազա դեռևս հնարավոր չէ:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի վերոնշյալ հայտարարությանը արձագանքել է Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը: Թուրքական «Haberler» լրատվամիջոցի համաձայն՝  չնայած, որ նա կարևորել է Գաբիրելի կատարած այցը Թուրքիա, սակայն մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին: Մասնավորապես  նշել է, որ  պաշտոնական Անկարան մեծապես մտահոգված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) նկատմամբ Գերմանիայի  ցուցաբերած դիրքորոշումից, ապա պնդել, որ Գերմանիայում թուրքերը ենթարկվում են ճնշումների:

«Ինչպես գիտենք, Ինջիրլիքը  թուրքական ռազմաբազա է, իսկ Քոնիայի ռազմաբազան՝  ՆԱՏՕ-ինը: Նրանց այցի հարցում մենք մեր դիրքորոշումը  պարզ հայտնեցինք: Այս պահին Ինջիրլիք այց կատարելու մասին խոսք լինել չի կարող: Ինջիրլիքից Գերմանիայի դուրս գալու որոշումը այն հարց չէ, որ մենք պետք է ներգրավվենք: Դա իրենց գործն է: Ասացին, որ չորեքշաբթի դուրս են գալու: Դա Գերմանիայի խորհրդարանը կքննարկի: Արդյունքում դա կլինի իրենց կողմից  ընդունված միակողմանի որոշում»,-ասել է Քութուլմուշը:

Վերջինս տեղեկացրել է նաև, որ այն գերմանացի պատգամավորները, որոնք աշխատում են Թուրքիայի դեմ, չեն կարող մուտք գործել անգամ Քոնիայի ռազմաբազա:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ