“Մի օր կփլվի սաղս կմնանք տակը”
Երևանի Աջափնյակ համայնքի Սիսակյան 3 հասցեում փլուզման վտանգը գնալով խորանում է: Այսօր Henaran.am-ի խմբագրությանը ահազանգած՝ Սիսակյան 3 հասցեի բնակչուհի Լիլիթ Քոչարյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան՝ շենքի վթարային կողմում փլուզում է տեղի ունեցել.”Պադվալի մի կողմը ամբողջությամբ փլուզված է, իսկ մյուս կողմը կախված: Մի օր էլ գիշերով շենքը կփլվի սաղս կմնանք տակը”,-նշեց բնակչուհին:
Լիլիթ Քոչարյանը ասաց նաև, որ ահազանգել են նաև ԱԻՆ, բայց այս ամենից հետո վերջապես կլուծվի իրենց տեղափոխման հարցը թե ոչ դեռ պարզ չի: