«Չինարին հա էլ «կրակի» տակ է»
«Մեկ ամիս է արդեն գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Դիրքերի ուղղությամբ կրակոցները պահպանվում են, բայց փառք Աստծո գյուղի ուղղությամբ չեն կրակում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
Սաղոյանը հայտնեց, որ այս պահին գյուղում սկսել են գյուղատնտեսական աշխատանքները և մարդիկ վախենում եմ, որ հանկարծ կրակոցներ չհնչեն:
«Մեր ապրուստի միջոցը միայն հողի աշխատանքն է: Մարդիկ կամ հող մշակելով են ապրում, կամ արտագնա աշխատանքով: Առանց էտ էլ կարկուտը բավականին վնասել է, մեծ ցավ է դա սահման պահող գյուղացում համար: Կատակով ասած՝ Չինարին հա էլ «կրակի» տակ է»,-ասաց գյուղապետը: